Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտնել է, որ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դմիտրի Բերեժնին այսօր հանդիպել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։
Սա ուկրաինացի դիվանագետների առաջին հանդիպումն է վրացական կառավարության պաշտոնյաների հետ երկարատև դադարից հետո։
Ըստ Ուկրաինայի դեսպանատան՝ մարտի 12-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «ուկրաինացի և վրացի ժողովուրդներին միավորող հարցերի լայն շրջանակ»։
«Կան բաներ, որոնք չեն կարող մոռացվել, և կա ինչ-որ բան, որը միշտ կմիավորի ուկրաինացի և վրացի ժողովուրդներին», — գրել է դեսպանատունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 26-ին՝ գրեթե 4 տարի ընդմիջումից հետո, ստորագրել է Վրաստանում նոր դեսպան նշանակելու մասին հրամանագիրը։ Նոր դեսպանը՝ 68-ամյա Միխայիլ Բրոդովիչը, դեռևս չի սկսել աշխատանքը Թբիլիսիում։