Որ ենթախմբերում են աճել և նվազել գները

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (Geostat)` 2025 թվականի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ գնաճի մակարդակը կազմել է 0.6%, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 5.2%։

Ըստ Geostat-ի՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 11.7%-ով, ինչը արտացոլվել է տարեկան գնաճի մակարդակում՝ 3.88%։ Գները աճել են հետևյալ ենթախմբերում.

  • Մրգեր և խաղող՝ 21.0%,
  • Բանջարեղեն և այգեգործական ապրանքներ՝ 19.4%,
  • Շաքար, ջեմ և այլ քաղցրավենիք՝ 17.2%,
  • Ձկնամթերք՝ 16.9%,
  • Յուղ և ճարպ՝ 13.9%,
  • Հաց և հացաբուլկեղեն՝ 12.4%,
  • Հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր՝ 10.4%,
  • Սուրճ, թեյ և կակաո՝ 10.2%,
  • Կաթ, պանիր և ձու՝ 8.1%,
  • Միս և մսամթերք՝ 4.9%,

Առողջապահությունը թանկացել է 8.9%-ով, ինչը արտացոլվել է տարեկան գնաճի մեջ՝ 0.75%: Գներն աճել են ամբուլատոր բժշկական ծառայությունների ենթախմբերում՝ 9.3%, հիվանդանոցային ծառայությունների՝ 9.2% և բժշկական ապրանքների, սարքավորումների ու սարքերի՝ 8.0%:

Վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել են՝

  • Սնունդ և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 11.7%,
  • Առողջապահություն՝ 8.9%,
  • Հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 7.3%,
  • Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ՝ 5.6%,
  • Տարբեր ապրանքներ և ծառայություններ՝ 4.2%,
  • Կրթություն՝ 2.1%,
  • Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ՝ 0.4%,

Վերջին տարում էժանացել են.

  • Հագուստ և կոշիկ՝ 0.7%,
  • Կահույք, կենցաղային ապրանքներ, տան խնամք՝ 2.2%,
  • Տրանսպորտ՝ 0.8%,
  • Կապ՝ 4.2%,
  • Հանգիստ, զվարճանք և մշակույթ՝ 2.1%։