Ովքեր կստանան 600 լարիի օգնություն Վրաստանում

Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն 6 ամսվա ընթացքում միջինում 600 լարիի (ամսական 100 լարի) օգնություն կստանան.

  1. Ընտանիքները, որոնց ռեյտինգային բալը 65 000-ից 100 000 է կազմում: Ըստ կառավարության հաշվարկների այս ծրագրով օգնություն կստանա 70 000 ընտանիք՝ շուրջ 190 000 քաղաքացի:
  2. Ընտանիքները, որոնց ռեյտինգային բալը 0-ից 100 000 է և ունեն 3 կամ ավելի մինչև 16 տարեկան երեխա: Այս ծրագրից կօգտվի 21 000 ընտանիք:
  3. Խիստ արտահայտված սահմանափակ կարողությունների տեր անձինք և երեխաներ: Այս ծրագրից կօգտվի 40 000 քաղաքացի: