Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին ամուսնացել է

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բեռա Իվանիշվիլին ամուսնացել է մոդել Նանուկա Գուդավաձեի հետ։

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում։

Քաղաքի բնակիչներն ասում են, որ նման պսակադրություն տեսել են, երբ գլխավոր տաճարում կազմակերպվել է Բագրատիոնի թագավորական տոհմի ժառանգներից մեկի պսակադրությունը։

23-ամյա Բեռա Իվանիշվիլին երաժիշտ է։ Նրա ընտրյալը՝ մոդել Նանուկա Գուդավաձեն, ըստ մամուլի, Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրն է։ Նա իր մոդելային կարիերան սկսել է 14 տարեկան հասակում։ Վրացական մամուլն այսօր Նանուկային անվանում է նորաձևության բլոգեր։

Լուսանկարները՝ Բեռա Իվանիշվիլիի ֆեսբուքյան էջից