Ուկրաինայում վնասազերծվել է աշխատանքային թրաֆիքինգով զբաղվող խումբ

Ուկրաինայում հանցավոր խումբ է բացահայտվել, որի անդամները տարիներ շարունակ զբաղվել են մարդկանց շահագործմամբ:

Այս մասին տեղեկատվություն է տարածել Ուկրաինայի ոստիկանությունը՝ նշելով, որ խմբի անդամները Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք Օդեսայի նահանգում գյուղատնտեսության արտադրամաս են ստեղծել՝ առանց աշխատավարձի հարկադիր աշխատեցնելով հարյուրավոր աշխատակիցների:

Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազևի հայտարարությամբ, աշխատակիցները հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիներ են, նրանց խոստացել են աշխատավարձ, բնակարան և սնունդ:

Հետաքննության ընթացքում իրավապահները խմբի անդամներից առգրավվել են զենք, մեքենաներ և մեկ միլիոն գրիվնա: