ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Վրացական ցորենի մշակույթ. ավանդույթներ և ծեսեր» թեման ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Տեղեկությունը հրապարակել է Վրաստանի մշակույթի նախարարությունը։
Նախարարության խոսքով՝ որոշումը կայացվել է Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 20-րդ նստաշրջանում։
Մշակույթի նախարարությունը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը «վրաց ժողովրդի դարավոր գիտելիքների և աշխատանքի ճանաչումն է», ընդգծում է վրացական էնդեմիկ ցորենի տեսակների կարևորությունը և ամրապնդում կապը հոգևոր ու նյութական մշակույթի միջև։