«Վրացական երազանք»-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր դեռ չի ստացել

«Վրացական երազանք»-ը ՆԱՏՕ-ի 2025 թվականի գագաթնաժողովին մասնակցության հրավեր դեռ չի ստացել, տեղեկացրել է BM.GE-ն։

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի ամռանը՝ հունիսի 24-26-ը, Նիդերլանդների Հաագա քաղաքում։

Գագաթնաժողովին մասնակցում են դաշինքի բոլոր 32 անդամ երկրները։ Նրանց թվում կլինի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տունը հաստատել է տեղեկությունը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաստանը հրավեր ստացավ մասնակցելու հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովին, և մասնակցեց այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Ի դեպ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը չհրավիրվեց և՛ Դավոսի տնտեսական ֆորումին, և՛ Մյունխենի անվտանգության համաժողովին։