«Վրացական երազանք»-ի խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ-ում է

«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական պատվիրակությունը՝ մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորությամբ, այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Մշակույթի հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական ​​հանձնաժողովի համատեղ նիստ է տեղի ունեցել Ազգային ժողովում, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Գիորգի Գաբունիան և Սիսակ Գաբրիելյանը։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերը։

Հաղորդագրության համաձայն` ուշադրությունը կենտրոնացվել է օրենսդիր մարմինների միջև սերտ կապերի, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցության վրա։

Պատվիրակության կազմում են նաև  Զազա Լոմինաձեն, Բեժան Ծաքաձեն, Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։