«Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունեց ԶԼՄ-ները սահմանափակող օրենքը

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակող փոփոխություններին։

Օրենքի նախագծի համաձայն, «հեռարձակողին արգելվում է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալ կանխիկ կամ գույքային արժեքների այլ նյութական օգուտներ օտարերկրյա ուժից»։

Օրենքում նաև ավելացված է նորմ, ըստ որի՝ անթույլատրելի է հեռարձակողի կողմից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալ սոցիալական գովազդ տեղադրելու դիմաց։

«Վրացական երազանք»-ը պնդել է, թե սա «բրիտանական մոդել» է, որը կապահովի որակյալ ու օբյեկտիվ տեղեկատվություն։

Խորհրդարանը երրորդ ընթերցումից հետո օրենքներն ուղարկել է «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին` ստորագրելու համար։ Կղավելաշվիլիի ստորագրելուց հետո այս օրենքն ուժի մեջ կմտնի օրենսդրական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո:

«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագիծն ի սկզբանե երեք հիմնական սահմանափակում ուներ.

Փորձագետներն ասում են՝ «Վրացական երազանք»-ը քաղաքացիական հասարակությանը ճնշող օրենքներից հետո անցել է հեռարձակողներին, քանի որ երկրում գործող անկախ հեռարձակողները բարձրաձայնում են երկրում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչը չի բխում «Վրացական երազանք»-ի շահերից: Ըստ նրանց՝ ավտորիտարիզմի վերջին փուլում գտնվող «Վրացական երազանք»-ը չի ցանկանում լսել քննադատական ձայն. կա՛մ իրենց պիտի ենթարկվեն, կա՛մ հեռարձակողներին ճնշելով կփակեն: Փորձագետների ընդգծմամբ՝ անկախ մեդիայի չգոյությունը վտանգավոր է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Անկախ հեռարձակողները «Վրացական երազանք»-ի թիրախում. փորձագետներ

«Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունեց FARA-ն