«Transparency International-Վրաստան»-ի տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին «Վրացական երազանք»-ին 124 անհատ նվիրաբերել է 4.1 միլիոն լարի։
Տեղեկության համաձայն` սեպտեմբերին «Վրացական երազանք»-ի դոնորներին առնչվող ընկերությունների շարքում հատկապես գերակշռել են շինարարական ընկերությունները։
Դրանք պետական գնումների ամենամեծ մրցույթներում հաղթող շինարարական ընկերություններն են։ Վերջին 10 տարվա ընթացքում նրանք հաղթել են 2.49 միլիարդ լարի արժողությամբ մրցույթներում, իսկ 2024-2025 թվականներին՝ 581 միլիոն լարի։ Այս ընկերություններին առնչվող 12 դոնորներ «Վրացական երազանք»-ին նվիրաբերել են 570 հազար լարի։