Թմրանյութերին վերաբերող քաղաքականությունը կվերանայվի. Սերգեենկո

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն գտնում է, որ Վրաստանում թմրանյութերին վերաբերող քաղաքականությունը պետք է վերանայվի:

«Թմրանյութերին վերաբերող քաղաքականության վերանայում նշանակում է նվազեցնել իրացումը, պահանջը, վնասը: Սա է հիմնական գաղափարը: Արդեն մի քանի փոփոխություն արվել է, այդ թվում՝ սահմանադրական դատարանի որոշումները մարիխուանայի հետ կապված։ Հիմա եզրափակիչ փուլում է նոր օրինագիծը, որը հույս ունենք ուժի մեջ կմտնի մոտ ապագայում»,- հայտարարել է Սերգեենկոն:

Թողնել պատասխան