Բաթումիում ջրահեռացման աշխատանքներ են իրականացվում

Բաթումիում հորդառատ անձրևի հետևանքով մի քանի փողոց հեղեղվել է, այժմ իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ։ Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիկովանին հետևում է աշխատանքներին, հայտնում է Բաթումիի քաղաքապետարանը։ Ճանապարհի հարակից տարածքի հողային զանգվածը վնասվել է։

Ջրահեռացման աշխատանքներն իրականացնում են «Բաթումի ջուր» ընկերության շարժական խմբերը։ Հորդառատ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել հունից՝ հեղեղումներ առաջացնելով մոտակա փողոցներում։ Ճանապարհի հարակից տարածքի հողային զանգվածը վնասվել է», — ասվում է Բաթումիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Աջարիայում: Մախինջաուրիում Կալապոտ գետը վարարել է և հեղեղել կենտրոնական փողոցը։