Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով ձերբակալվել է 1968 թվականին ծնված, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Ա.Ս.-ն:
Նախարարության փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կենցաղային հողի վրա տեղի ունեցած կոնֆլիկտի հիման վրա, սառը զենքի գործադրմամբ, մարմնական վնասվածք է հասցրել 1962 թվականին ծնված Ա.Ս.-ին: Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով:
«Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլիի շրջանային վարչության աշխատակիցները, իրականացված քննչական գործողությունների արդյունքում, Ա.Ս.-ին որպես մեղադրյալ ձերբակալել են դեպքից կարճ ժամանակ անց՝ Մառնեուլիի մունիցիպալիտետում:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ։