Վրաստանի փոխվարչապետը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի քաղաքականության հետևանքով տարածաշրջանում անվտանգության պահպանման և Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման դեպքերը։

Կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների ծանր իրավիճակը։ Ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի անօրինական և սադրիչ գործողությունները, այդ թվում՝ Աբխազիայի և Ցխինվալիի դե ֆակտո հանրապետություններում մարդու իրավունքների խախտման դեպքերը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Վրաստանի կառավարության քաղաքականությանն ու ջանքերին՝ ուղղված կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը և միասնական ազգային գործընթացին, որի նպատակն է մշակել հակամարտության խաղաղ կարգավորման պետական ​​ռազմավարություն։