Եվրոպական հանձնաժողովը, «Համաշխարհային արդարադատության նախագծի» օրենքի գերակայության ուսումնասիրության շրջանակներում, հրապարակել է հանցագործությունների վերահսկման ինդեքսը:
Վրաստանը 100 տոկոսանոց միավորով ստացել է 92 տոկոս և զբաղեցնում է 17-րդ տեղն աշխարհում, հաղորդել է «Վրացական երազանք»-ը։
Հանցագործությունների դեմ պայքարի առումով ամենածանր իրավիճակը գրանցվել է Մեքսիկայում և Վենեսուելայում։
Եվրոպական հանձնաժողովի հրապարակած ցուցանիշը, ըստ սահմանման, չափում է հանցագործության տարածվածությունը երկրներում, նաև մարդկանց անվտանգության և պաշտպանվածության ընդհանուր ընկալումը։
Եվրոպական հանձնաժողովի հրապարակած ուսումնասիրությունն իրականացրել է World Justice Project-ը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Միացյալ Նահանգներում: