Գյուղատնտեսության նախարարության գինու ազգային գործակալությունը վրացական գինու առաջխաղացման համար կծախսի 13 միլիոն 44 հազար լարի։ Հաջորդ տարի գովազդային արշավներ պետք է անցկացվեն առնվազն 18 երկրում։
Մարքեթինգային արշավներ կանցկացվեն հետևյալ երկրներում՝
- ԱՄՆ;
- Գերմանիա;
- Լեհաստան;
- Չինաստան;
- Մեծ Բրիտանիա;
- Ճապոնիա;
- Հարավային Կորեա;
- Վրաստան։
Նախատեսվում է նաև մասնակցություն ավելի քան 20 միջազգային ցուցահանդեսների։
«Նպատակն է զարգացնել գինեգործությունը Վրաստանում և մասսայականացնել վրացական գինու արտադրությունը միջազգային շուկայում՝ նրա սահմաններից դուրս, բարձրացնել իրազեկվածությունը և մեծացնել արտահանման առաջարկը», — ասված է Գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկության մեջ։