ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարարին

Այսօր՝ փետրվարի 1-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափում երկու երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները։