Վրացական ՀԿ-ները համատեղ հայտարարություն են հղել ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրենին։
12 կազմակերպություն պահանջել է Վրաստան ուղարկել հետաքննչական առաքելություն՝ պարզելու համար, թե անցյալ տարի «Վրացական երազանք» կուսակցությունն ինչ քիմիական նյութեր է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։
ՀԿ-ների ներկայացուցիչները նաև դիմել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ արձագանքելու խնդրանքով իրենց մանդատների շրջանակներում, ապահովելու միջազգային մոնիթորինգ և նպաստելու ճշմարտության հաստատմանը: