Վրացական «Պանոպտիկոն» ֆիլմը կներկայացվի «Օսկար» մրցանակաբաշխությանը

Վրաստանը Գիորգի Սիխարուլիձեի «Պանոպտիկոն» ֆիլմը կներկայացվի որպես մրցութային ֆիլմ 2026 թվականի 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը, հայտնել է Ազգային կինոկենտրոնը։

Հաղթող ֆիլմի մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել են հատուկ հանձնաժողովի անդամները՝ գաղտնի քվեարկության հիման վրա։ Կինոկենտրոնը չի բացահայտում հանձնաժողովի անդամների ինքնությունը։

Պրոդյուսերական ընկերություններն «Օսկար»-ի ընտրական մրցույթին ներկայացրել են երկու ֆիլմ՝ «Տերզո Մոնդո» (ռեժիսոր` Մերաբ Կոկոչաշվիլի) և «Պանոպտիկոն» (ռեժիսոր` Գիորգի Սիխարուլիձե)։

«Պանոպտիկոն»-ը Վրաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ռումինիայի համատեղ աշխատանք է։ Գլխավոր դերակատարներն են Դաթա Չաչուան, Իա Սուխիտաշվիլին, Մալխազ Աբուլաձեն և Վախթանգ Կեդելաձեն։