Վրաստանը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը եզրափակչում է

2505014_Sarah Louise Bennett_EBU_37603.jpg

Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Շենգելիան դուրս մնաց Շվեյցարիայում անցկացված «Եվրատեսիլ 2025» երգի երկրորդ կիսաեզրափակչի մրցույթից։

Շենգելիան կատարեց վրաց-անգլիական «Ազատություն» (Freedom) երգը։

Հայաստանը ներկայացնող PARG–ն անցավ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։

Մրցույթին մասնակցում է 37 երկիր։

Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 13-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 15-ին։

«Եվրատեսիլ 2024»-ի մրցույթում հաղթած երկրներն են.

  • Շվեյցարիա — ընդունող երկիր
  • «Մեծ հնգյակը»՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն

Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն են`

  • Ալբանիա
  • Էստոնիա
  • Իսլանդիա
  • Նիդերլանդներ
  • Նորվեգիա
  • Լեհաստան
  • Պորտուգալիա
  • Սան Մարինո
  • Շվեդիա
  • Ուկրաինա

Երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն են`

  • Լիտվա
  • Իսրայել
  • Հայաստան
  • Դանիա
  • Ավստրիա
  • Լյուքսեմբուրգ
  • Ֆինլանդիա
  • Հունաստան
  • Մալթա
  • Ավստրալիա։

Վրաստանի ներկայացրած երգի կոմպոզիտորը Քեթի Գաբիսիանին է, իսկ խոսքի հեղինակը՝ Բուկա Կարտոզիան։