«Վրաստանի երկաթուղիներ»-ի ղեկավար է նշանակվել Լաշա Աբաշիձեն։ Նա փոխարինել է Դավիթ Փերաձեին։
Հիշեցնենք, որ Լաշա Աբաշիձեն Դավիթ Նարմանիայի քաղաքապետության ժամանակաշրջանում Նարմանիայի տեղակալն էր, իսկ Գիորգի Մարգվելաշվիլիի նախագահության օրոք ղեկավարում էր վարչական աշխատակազմը։
Նշենք, որ Դավիթ Փերաձեն Վրաստանի երկաթուղին ղեկավարում էր 2017 թվականի դեկեմբերից։