Ազգային բանկը հաստատել է Վրաստանում կեղծ թղթադրամների հայտնաբերմանն արձագանքելու կարգը

Կեղծ փողերի տարածումը սահմանափակելու նպատակով, Ազգային բանկը հաստատել է Վրաստանի տարածքում կեղծ թղթադրամների հայտնաբերման փաստերին արձագանքելու համապատասխան կանոնները։ Այս տեղեկությունը տարածել է Ազգային բանկը։

Ըստ այդ փաստաթղթի սահմանվում է, թե ինչպես պետք է գործեն կանխիկ գործարքներ իրականացնող անձինք կեղծ գումար հայտնաբերելիս, ինչպես պետք է ապահովեն կեղծ կամ կասկածելի թղթադրամների անհապաղ հեռացումը շրջանառությունից և սահմանափակեն կեղծ դրամական ցուցանակների տարածումը երկրում, ժամանակին տեղեկացնելով համապատասխան մարմիններին։

«Կանոնակարգը վերաբերում է և՛ ազգային արժույթին, և՛ արտարժույթին, դրա կիրառումը պարտադիր է ֆինանսական հատվածի ներկայացուցիչների, նաև առևտրի, ապրանքների մատակարարների ու ծառայություններ մատուցող այլ անձանց համար՝ կանխիկ վճարում ընդունելիս, գումարը այլ արժույթով փոխանակելիս։

Ֆինանսական հատվածի ներկայացուցիչը կեղծ կամ կասկածելի գումար հայտնաբերելու դեպքում, որի իսկությունը հնարավոր չէ տեղում պարզել կամ կասկած է հարուցում՝ պարտավոր է դա վերցնել հետագա քննության նպատակով», — նշված է Ազգային բանկի տարածած տեղեկության մեջ։