Վրաստանի և Ադրբեջանի ներքին գործերի նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանում գտնվող Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը և Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։
«Նախարարները կրկին ընդգծել են առկա արդյունավետ համագործակցությունը և հայտնել են կապերի հետագա ամրապնդման իրենց պատրաստակամությունը», — ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Վիլայաթ Էյվազովը նաև հանդիպել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարը Վրաստանում է Գելա Գելաձեի հրավերով։ Նրա պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Վրաստան է ժամանել այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան։