Իվանիշվիլին Credit Suisse-ում 607 մլն դոլար է կորցրել

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկին՝ իր նախկին բանկիրներից մեկի խարդախության սխեմայի համար, կորցրել է մոտ 607 միլիոն դոլար: Փոխանցում է ֆինանսական Bloomberg համակարգը։

Ըստ նոր գնահատականի՝ այս գումարը գրեթե 10 տոկոսով ավելի է մարտին դատարանի վճռում արտացոլված թվից։

Bloomberg-ի համաձայն՝ նոր գումարի մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բերմունդյան Գերագույն դատարանի դատավոր Նարինդեր Հարգունը:

Նշենք, որ մարտին Իվանիշվիլիի վնասը գնահատվում էր 553 մլն դոլար։

Credit Suisse-ին արդեն բողոքարկել է դատավճիռը։

Իվանիշվիլին այս տարի գարնանը հաղթեց Բերմունդյան Credit Suisse-ի հետ բազմամյա վեճում։

Վրացի մեծահարուստը շվեյցարական բանկին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ և երկրորդ անգամ դատի է տալիս նրա գործունեությունը ձգձգելու համար։

Կարդացեք նաև՝

Իվանիշվիլին հերթական մեղադրանքն է ներկայացնում Credit Suisse-ին