Վրաստանի Գերագույն դատարանը չի ընդունել Netgazeti և Batumelebi լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի գործի քննության հայցը:
Դա նշանակում է, որ Ամաղլոբելին կշարունակի 2 տարի ժամկետով ազատազրկված մնալ ոստիկանին ապտակելու համար։
Գերագույն դատարանի որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել։
Netgazeti-ն գրել է, որ դատավորներ Լևան Թևզաձեն, Մերաբ Գաբինաշվիլին և Մամուկա Վասաձեն որոշումը կայացրել են առանց բանավոր լսումների։