«Վրաստանի կառավարությունը ճիշտ ուղղությամբ չի գնում». Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասն արձագանքել է «Վրացական երազանք»-ի  ընդունած նոր օրենքներին և օրենսդրական փոփոխություններին։

Նրա խոսքով՝ այս օրենքների ընդունումը ցույց է տալիս, որ «Վրացական երազանք»-ը միանշանակ ճիշտ ճանապարհով չի ընթանում։

«Այս օրենքների ընդունումը ծայրահեղ ցավալի է և ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարությունն իսկապես ճիշտ ուղիով չի գնում, եթե հաշվի առնենք Եվրամիությանն անդամակցելու հարցը»,- հայտարարել է Կայա Կալասը։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ը երրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց դրամաշնորհների (գրանտների) և քաղաքական գործունեության վերաբերյալ օրենքի խստացմանը։