Հվ. Օսիայում գումար չունեն Պուտինի անվամբ փողոցի բարեկարգման համար

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում փորձում են գումար գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կրող փողոցի բարեկարգման համար։ Սրա մասին դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևին հայտնել է Հարավային Օսիայի դե ֆակտո վարչակազմի ղեկավար Գենո Կաջաևը։

«Հարավային Օսիայում՝ Պուտինի փողոցում, մինչև տարեվերջ ճանապարհի անավարտ հատվածի խնդիրը պետք է լուծվի, ֆինանսավորման սղության պատճառով փողոցում հնարավոր չէ շինարարական և բարեկարգման աշխատանքներ իրականացնել»,- ասել է Կաջաևը։

Հարավային Օսիայում կենտրոնական, նախկինում Մոսկվայի անունը կրող փողոցներից մեկը 2019 թվականին Ռուսաստանի նախագահի պատվին անվանակոչվել է Պուտինի անունով: