Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է Հայաստանի 57 քաղաքացի

Հայաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 57 անձ, այս տվյալը հրապարակվել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված զեկույցում:

Ըստ զեկույցի՝ 2024 թվականին ընդհանուր ամռմամբ Վրաստանում դադարեցվել է 1592 մարդու քաղաքացիություն: Վրաստանի քաղաքացիությունից զրկելու դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. 2023 թվականին գրանցվել է 3756 նման դեպք։

Վրաստանի քաղաքացիության դադարեցման տվյալները՝ ըստ նոր քաղաքացիության երկրի.

  • Ռուսաստանի Դաշնություն — 802,
  • Հունաստան — 200,
  • Իսրայել — 102,
  • Թուրքիա — 63,
  • Հայաստան — 57,
  • Ուկրաինա — 56,
  • ԱՄՆ — 38,
  • Գերմանիա — 13,
  • Ադրբեջան — 8,
  • Միացյալ Թագավորություն — 4,
  • Այլ երկիր — 118,
  • Չի նշված — 131:

Նախկին քաղաքացիության հիման վրա Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի. ՀՀ-ն վարկանիշային աղյուսակում 3-րդն է:

Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննության նոր թեստերը