Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր Խատիա Ծիլոսանին։
Խատիա Ծիլոսանիի թեկնածությունը ներկայացրել է Միխեիլ Կղավելաշվիլին։
Ծիլոսանին Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում կփոխարինի Թամար Թալիաշվիլիին։ Վերջինս Վրաստանի դեսպան է նշանակվել Միացյալ Նահանգներում։