Դեկտեմբերի 16-17-ը Վրաստանի որոշ շրջաններում անձրև է սպասվում, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ ձյուն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին հիմնականում տեղումներ չեն լինի։
Թբիլիսիում նշված երեք օրերին հիմնականում տեղումներ չեն լինի։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կլինի 6°C-ից մինչև 8°C։
Բարձրլեռնային շրջաններում ջերմաստիճանը կնվազի զրոյից ցածր։