Screenshot
Եվրամիության Erasmus+ ծրագրի 2026 թվականի ռազմավարական կարգի համաձայն՝ Վրաստանում այլևս չեն ֆինանսավորվի այն նախագծերը, որոնց մասնակցում են պետական գործակալությունները կամ դրանց հետ կապված կառույցները։
Փաստաթղթում նշված է, որ պատճառը երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն է։
Նշենք, որ վերջին տասնամյակների ընթացքում Վրաստանից ավելի քան 13 հազար ուսանող ու դասախոս է սովորել և վերապատրաստվել Եվրոպայում Erasmus+ ծրագրի միջոցով: Erasmus+ ծրագրից օգտվում են և՛ ուսանողները, և՛ դասախոսները: