Վրաստանում հայալեզու «Վրաստանի» թերթը նշել է իր 105-ամյակը։
Մեկդարյա կյանքի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկված, բայց հիմնական գործառույթը պահպանած թերթը շարունակաբար երկխոսության հարթակ է եղել վրաստանաբնակ հայերի համար:
Այսօր էլ` շաբաթական 4000 տպաքանակով թերթը բաշխվում է Վրաստանի հայաբնակ բազմաթիվ շրջաններում: