Կայացել է Պուտին-Խաջիմբա հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային: Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ «Աբխազիայում ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան և կնպաստեն հանրապետությունում կայունության ամրապնդմանը` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»:

Խաջիմբան շնորհակալություն է հայտնել Պուտինին` «այն ուշադրության համար, որը Ռուսաստանը ցուցաբերում է Աբխազիայի նկատմամբ»:

Հատկանշական է, որ Աբխազիայում 2019 թվականի օգոստոսի 25-ին տեղի է ունենալու նախագահական ընտրություններ: