Վրաստանի վարչապետն ընդունել է Երևանի քաղաքապետին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հայտնել են Վրաստանի կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները և Թբիլիսիի ու Երևանի միջև տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։

Երևանի քաղաքապետը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ փորձի փոխանակմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքային զարգացումը և տրանսպորտային քաղաքականությունը։

Վարչապետը հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը հետագայում զարգացնելու և ոլորտային համագործակցությունը խորացնելու համար։