Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 43 օտարերկրյա քաղաքացու։
«Նշենք, որ այս տարի Վրաստանից արտաքսված անձանց ընդհանուր թիվը կազմել է 1200 մարդ։
Միգրացիայի վարչության վերջերս ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Եթովպիայի, Հորդանանի և Տաջիկստանի 43 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։