Վրաստանից գինու արտահանումն աճել է

Հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից գինու արտահանման դինամիկան դրականորեն փոխվել է։ Անցյալ տարի արտահանման անկման միտումից հետո, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արտասահմանում վաճառվել է ընդհանուր առմամբ 10 միլիոն 511 հազար 807 լիտր գինի՝ 32.1 միլիոն դոլար արժողությամբ։

Գինու արտահանումը տարեկան աճել է 9.5%-ով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, գինու վաճառքը հիմնականում աճել է Ռուսաստանում, և աճը կազմել է 31.1%։ Միաժամանակ արտահանումն աճել է տասը խոշորագույն արտահանող երկրներից 3-ում, նվազել` 7-ում։