Վրաստանում բնակվող օտարերկրացիների թիվը տասնապատկվել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում բնակվող օտարերկրացիների թիվը կրկնապատկվել է. մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը 22 հազար 131-ից աճել է մինչև 257 հազար։

Հայտարարության համաձայն՝ 2024 թվականի մարդահամարի արդյունքներով Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 914 հազար մարդ։ Նրանցից 93.4%-ը կամ 3 մլն 657 հազարը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 6.6%-ը կամ 257 հազարը օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։

2014 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 713 հազար 804 մարդ։ Նրանցից 3 մլն 677 հազար 833-ը (99.03%) վրացիներ են, իսկ 22 հազար 131-ը (0.6%)՝ այլ երկրների քաղաքացիներ։