Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ Վրաստանում ցուրտ և պարբերաբար տեղումնառատ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 3-ը։
Թբիլիսիում դեկտեմբերի 31-ի օրվա վերջին կդիտվի թույլ ձյուն, իսկ հունվարի 1-ի երկրորդ կեսից մինչև հունվարի 2-ի առավոտը կրկին ձյուն է սպասվում։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 0,-2 աստիճան, իսկ ցերեկը՝ +2, +4 աստիճան։
Արևելյան Վրաստանում սպասվում է ձյուն և բուք։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -13, -15 աստիճան, ցերեկը՝ -3, -5 աստիճան: