«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին»,- Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին այս հայտարարությունն արել է հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային օրվան նվիրված ելույթի ժամանակ։
Դիվանագետը նաև կոչ է արել «Վրացական երազանք»-ին չեղյալ համարել օրենսդրությունը և փոխել իր ավտորիտար գործողությունների ընթացքը։
Շերազ Գասրին հույս է հայտնել, որ վրաց ժողովուրդը միասնության և անկախության խոր զգացումով միավորված կհաղթահարի տարաձայնությունները և կպաշտպանի իր ժողովրդավարական ու եվրոպական ձգտումները։