ՆԱՏՕ-ին անդամակցումն իրականություն կդառնա. Մոնտենեգրոյի դեսպան

«Մի օր Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցումն իրականություն կդառնա»,- հայտարարել է Վրաստանում Մոնտենեգրոյի դեսպան Լուգոմիր Միշուրովիչը:

Մոնտենեգրոն հունիսի սկզբին պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը:

«Մոնտենեգրոյում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ավելի վաղ է ծագել` մինչ անկախացումը: 2006 թվականից մենք աշխատում էինք և բարելավում երկրում առկա իրավիճակը, որպեսզի բոլոր պահանջները բավարարենք: Երբ մենք պաշտոնապես դառնանք ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանին կաջակցենք կառույցին անդամակցելու հարցում: Վրաստանի առաջընթացը մի օր իրականություն կդարձնի ՆԱՏՕ-ին անդամակցումը»,- հայտարարել է դեսպանը:

Թողնել պատասխան