Վրաստանում հիմնադրվել է նոր քաղաքական շարժում՝ «Հարկ — նոր սերնդի ուժ» անվամբ։ Շարժման կազմում ընդգրկված են «12-րդ հարկ» կազմակերպության ներկայացուցիչները և բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցող երիտասարդներ։
Ինչպես նշել է շարժման համահիմնադիրներից մեկը՝ Վադո Մաճավարիանին, շարժումը բաց է բոլորի համար, ովքեր դժգոհ են ներկայիս քաղաքական օրակարգից և պատրաստ են գործել։
«Վրաստանում առաջին անգամ սկսվում է երիտասարդների և բոլորովին նոր դեմքերի քաղաքական շարժում, և դա մենք ենք սկսում` մենք և մեր շրջապատում ու կողքին կանգնած բազմաթիվ մարդիկ։ Թեև այսօր նրանցից շատերն այստեղ չեն, բայց ամբողջ Վրաստանից են։ Մենք ձեզ կծանոթացնենք այդ մարդկանց հետ՝ այն մարդկանց, ովքեր բոլորովին նոր են հասարակական և քաղաքական դաշտում։ Եվ նաև՝ նրանց հետ, այդ թվում` մեզ հետ, ովքեր տարիներ շարունակ աշխատել ու պայքարել են, որ ունենանք երջանիկ ապագա, և տարբեր ոլորտներում բողոքել են դրա դեմ», — հայտարարել է Մաճավարիանին։