Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը Սումգայիթի մասին (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանի, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը Խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթի դեպքերի վերաբերյալ: Պատգամավորի խոսքով, սումգայիթյան իրադարձությունները Խորհրդային միության փլուզման ժամանակ առաջին արյունահեղությունն էր:

«Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են տեղի ունեցել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու են ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են կայսրության փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում չկրկնվի»,- հայտարարել է Պողոսյանը:

Ելույթի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ

Թողնել պատասխան