Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակիցները 2015-2016 թթ. 850 հազար լարիի հավելավճար են ստացել` առանց հիմնավորման

«2015-2016 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակիցների աշխատավարձը կազմել է 3 միլիոն 687 հազար 100 լարի, որից 852 հազար 400 լարին հավելավճարներ են»,- այս մասին ասվում է Վրաստանի պետական աուդիտի ծառայության զեկույցում:

Զեկույցի համաձայն, մունիցիպալիտետը հավելավճարներ տալու մշակված կանոնակարգ չունի: Մունիցիպալիտետի աշխատողներին հավելավճարներ է տրվում յուրաքանչյուր եռամսյակում:

«Ախալքալաքի մունիցիպալիտետի գամգեոբան հաշվի չի առել գործող օրենքների պահանջները, որոնց համաձայն, հավելավճարները տրվում են հանրային հաստատություններում աշխատող անձանց կողմից կատարված աշխատանքների գնահատման և/կամ պատշաճ փաստարկման հիմքով: Արդյունքում, մունիցիպալիտետի համապատասխան պատասխատանատու անձանց կողմից 852 հազար 400 լարին տրվել է առանց հիմնավորման»,- ասվում է զեկույցում:

Դրա հետ մեկտեղ զեկույցում կարդում ենք, որ 2015-2016 թվականներին մունիցիպալիտետի կողմից աշխատանքային իրավասություններն իրականացնելու համար օգտագործված տրանսպորտային միջոցների քանակը (9) 3-ով ավել է կառավարության կողմից երաշխավորված քանակից:

«Նշված ավտոմեքենաներն օգագործելու համար աուդիտի ժամանակաշրջանում ծախսվել է 172 հազար 100 լարի»,- գրված է զեկույցում:

Պետական աուդիտը կոչ է անում Ախալքալաքիի մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմնին՝ գործադիր մարմնի հետ կանոնակարգ ստեղծել, որով պետք է կանոնակարգվի քաղծառայողների կողմից իրականացված աշխատանքների գնահատականն ու փաստարկման հիմքով հավելավճար տալու քանակն ու նպատակահարմարությունը:

Թողնել պատասխան