Ծրագրվում է Վրաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հադիպումը

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ  Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների` հնարավոր հանդիպման մասին քննարկումներ են  տեղի ունեցել:

Նա նշել է, որ հանդիպման համար  նախախապատրաստական աշխատանքներ կտարվեն, որից հետո կընդունվի որոշում: ըստ Կալաձեի` Լավրովի հետ այդ հանդիպումը չպետք է լինի ուղղակի  «հանդիպում հանդիպման համար», այլ  տեղի կունենա`  որեւէ արդյունք բերելու նպատակով:

Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն չի  բացառել, որ «համապատասխան նախապատրաստական աշխատանքների դեպքում» տեղի ունենա իր հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին Միխեիլ Ջանելիձն  ասել է «Շաբաթվա պալիտրա» լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ:

Թողնել պատասխան