Վրաստանում մշտապես բնակվում է 257 հազար օտարերկրյա քաղաքացի

Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ Վրաստանում մշտապես բնակվում է 257 հազար օտարերկրյա քաղաքացի։

Մասնավորապես, ըստ Geostat-ի տվյալների, Վրաստանի քաղաքացիների թիվը կազմում է 3 մլն 914 հազար, որոնցից 93,4%-ը Վրաստանի քաղաքացի է, իսկ 6,6%-ը՝ երկրում մշտապես բնակվող օտարերկրացի։

«Ինչպես գիտեք, Վրաստանի 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարն անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 31-ը։ Մարդահամարն ընդգրկել է երկրի ամբողջ տարածքը, բացառությամբ օկուպացված տարածքների։

Բնակչության հաշվարկման պահը (մարդահամարի կրիտիկական պահ) որոշվել է 2024 թվականի նոյեմբերի 13-14-ը` մինչև ժամը 12:00-ն, որի համաձայն էլ գրանցվել են փաստերը։

Միջազգային մեթոդաբանության համաձայն, հաշվարկվել են երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, նաև երկրում 12 ամսից ավելի բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք»,- նշված է տեղեկության մեջ։