Վրաստանում սպասվում են տեղումներ

Վրաստանում դեկտեմբերի 1-ից սպասվում են ցածր ջերմաստիճան և տեղումներ` ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության։

«Որոշ շրջաններում սպասվում են անձրևներ, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ դեկտեմբերի 1-ից ձյուն», — ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Թբիլիսիում տեղումներ չեն սպասվում, ցերեկային առավելագույն ջերմաստիճանը՝ 13-ից 15 աստիճան տաքություն։

Արևմտյան Վրաստանում հնարավոր է անձրև դեկտեմբերի 1-ին, ջերմասրիճանը կկազմի 11-13 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում դեկտեմբերի 1-ին տեղումներ են սպասվում դեկտեմբերի 1-ին, տեղ-տեղ՝ ձյուն, իսկ ջերմաստիճանը կնվազի մինչև +3-ից +5 աստիճան։