Լիտվան արգելել է Վրաստանում ծնված ռուս ռեփեր Գիո Պիկայի մուտքը երկիր մինչև 2031 թվականի փետրվարի 19-ը։ Վերջինս պատրաստվում էր համերգ տալ Վիլնյուսում: Տեղական լրատվամիջոցները ռեփերին անվանել են «վրացի արտիստ», մինչդեռ երկրի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ պարզաբանվել է, որ Գիո Պիկան Ռուսաստանի քաղաքացի է։
Գիո Պիկան (Գիորգի Ջիոև) ռուս ռեփեր է, որը կատարում է քրեական թեմաներով երգեր: Հասանելի աղբյուրների համաձայն՝ նա ծնվել է Վրաստանում 1990 թվականին, որտեղից տեղափոխվել է Հյուսիսային Օսիա, ապա՝ Մոսկվա: Գիո Պիկան հաճախ է այցելում Վրաստան: Նրա Ինստագրամի էջում նշված է, որ օգոստոսի 15-ին նա ելույթ է ոունենալու Բաթումիում, նաև համերգներ է նախատեսում Քիշնևում, Պրահայում և Երևանում։
Ըստ տեղեկության՝ Լիտվայի միգրացիայի վարչությանը հանձնարարվել է Ջիոևին ներառել Լիտվա մուտք գործելն արգելված օտարերկրացիների հանրային ցուցակում։