Այս տարի արդեն ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկ է Վրաստան այցելել

Վրաստանում վերջին հինգ ամիսների տվյալներով`  զբոսաշրջիկների ռեկորդային թիվ է գրանցվել: Վիճակագրությունը  լրավտամիջոցներին է ներկայացրել Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիգորգի Չոգովաձեն:

2016 թվականի մայիս ամսվա տվլյալներով`  Վրաստան է այցելել  522. 359  զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը   նախորդ տարվա տվյալների համեմատ 14,9 տոկոսով աճել է:  Աճել է նաև կարճ ժամանակով (մոտ 24 ժամ) Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը: Անցյալ տարվա համեմատ այդ թիվը կազմել է 24.3%:

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով`  դրական տենդենցը պահպանվում է հատկապես ԵՄ երկրների կողմից:  Հատկանշական է Հնդկաստանից Վրաստան այցելած զբոսաշրջիկների  ցուցանիշը՝  31,9% :

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, Ադրբեջանը առաջին հորիզոնականում է` 22%, այնուհետև Թուրքիան 6,6%, Հայաստանը  նվազագույն ցուցանիշ է գրանցել` 2.8%:

Թողնել պատասխան