Մայիսի 31-ի վրաստանյան մամուլի տեսություն

Մայիսի 31-ի  վրաստանյան մամուլի  առաջին էջերում Սլովակիայի նախագահի պաշտոնական այցն է Վրաստան:

«Kvira.ge»-ն գրում է, որ Վրաստանի անկախությունից  (1991թ.)  հետո սա  Սլովակիայի նախագահի  առաջին այցն է Վրաստան:  Նույն լրատվամիջոցը ընթերցողի ուշադրությունը  բևեռում է  այն հանգամանքի վրա հատկապես, որ Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այցելել է  վրաց-օսական սահմանին գտնվող Խուրվալեթի գյուղ:

Վրաստանի նախագահն իր սլովակ պաշտոնակցին  ծանոթացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում  տիրող իրավիճակին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիայի նախագահին` Վրաստան այցելելու և  պատմական անարդարությունը սեփական աչքով տեսնելու համար: Այնպես,  ինչպես Եվրոպայում փլուզվեցին պատեր, այդ թվում  Բեռլինյանը,   սա ևս կփլուզվի, իսկ մեր քաղաքացիները`  էթնիկ վրացի,  թե օս,   հնարավորություն կստանան բարեկամության ձեռք մեկնել միմիանց», — Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի սահմանում արած հայտարարությունն  է փոխանցում  «Kvira.ge»-ն:

Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:  Սակայն, «Interpressnews»-ը իր դիտակետում է պահում նաև Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղի  ընտրակատեղամասում վերջերս միջանկյալ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունների ու ընդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած  բախումները: Այդ առիթով մեջբերելով  վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերը,  պարպերականը նշում է, որ երկրի Կառավարության ղեկավարը  վստահեցրել   է` Կորցխելիի միջադեպը անպատիժ չի մնա. «Ոչ  մի վարչապետ  իրավունք չունի  քաղաքացուն  ձերբակալելու հանձնարարական տա: Բարեբախտաբար, Վրաստանում  նման դեպքերը անցյալում են մնացել:  Այժմ ընթանում է  հետաքննություն:  Մենք խստորեն դատապատել ենք տեղի ունեցածը», — հայտարարել է  Կվիրիկաշվիլին:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի կողմից չվերահսկվող` Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  նախագահ Ռաուլ Խաջիմբայից   արտահերթ նախագահական ընտրություններ  անցկացնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին արձանագրություն է ստացել: Իրավական գործընթացի համաձայն, հարցը  պետք է քննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, այնուհետև երեք  ամիս անց Աբխազիայում կանկացվի հանրաքվե:  Սակայն, Խաջիմբան ըստ օրենքի կարող է արտահերթ ընտրությունների օր  նշանակել առանց  հանրաքվեի:

«Interpressnews»-ը հայտնում է, որ Վրաստանում 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական աճը կազմել է 2.8  %: Ընդ որում,  Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով  տնտեսական աճն միայն  ապրիլին  կազմել է 4.3 %:

Պարբերականն անդրադառնում է այդ առիթով Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի արած հայտարարությանը. փոխվարչապետը  վստահեցրել է, որ այսպիսով  շարունակվում է  տարեսկզբից սկսված այն դրական դինամիկան, որի արդյունքում բարելավվում են մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարի խոսքով`  այսօր Վրաստանի տնտեսության զարգացման առաջատար ոլորտներն են հյուրանոցա-ռեստորանային  ոլորտը, շինանյութերի,  սննդամթերքի և խմիչքի արտադրությունը:

Դիմիտրի Քումսիշվիլին անդրադարձել է նաև գործազրկության մակարդակիև  ու ազգային տարադրամի արժեզարկմանը: Նրա խոսքով`  ապրիլին  լարին իր դիրքերն  ամրապնդել է 3,2 %-ով,   ինչը բավականին լավ ցուցանիշ է: Քումսիշվիլին դրական է գնահատել նաև գործազրկության 12 տոկոսը:  Նախարարը նաև կանխատեսել է` զբոսաշրջության ոլորտի եկամուտը կկազմ 92 մլն դոլար: «Interpressnews»-ի փոխացմամբ` Վրաստանի փոխվարչապետը վստահ է, որ տարեկան կտրվածքով տնտեսական աճը գերազանցելու է 3 տոկոսի շեմը:

Թերթերն  անդրադառանում են նաև «Ֆրանսիայի Բորդո քաղաքը 2017-ը հայտարարել է Վրաստանի տարի» ծրագրի շրջանակներում  անցկացվելիք տարաբնույթ միջոցառումներին, ընդգծելով երկու երկրների միջև մշակութային  կապերի ակտիվացման փաստը:

«news.ge»-ն տեղեկացնում է, որ  Ֆրանսիայի Բորդո քաղաքում  մայիսի 31-ին  տեղի  է ունեցել  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ի դեպ,  Օլանդն իր  աջակցությունն է հայտնել ԵՄ-ի  հետ Վրաստանի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին:  Փոխանցելով Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացած տեղեկատվությունը` պարբերականը նշում է, որ հանդիպումը  տեղի է ունեցել «Գինու քաղաք» նորարարկան կենտրոնի  բացման արարողության ժամանակ:

Իսկ «Գինու քաղաքում» մեծ տեղ է հատկացվելու հատկապես թանգարանին, որտեղ մշտական ցուցահանդեսներից զատ, ամեն ամառ տեղի կունենա «Հրավիրված խաղողի այգի» խորագրով ցուցահանդեսը, կկազմակերպվեն  նաև գինիների  համտես, գիներգործության վերաբերյալ  գիտաժողովներ և մշակութային այլ միջոցառումներ: Բորդոյում կայանալիք` «Հրավիրված խաղողի այգի» ցուցահանդեսների շարքի առաջին մասնակիցը կլինի հենց Վրաստանը:

Թերթը տեղեկացնում է, որ վարչապետը  Բորդո քաղաք է այցելել Կառավարության պատվիրարկության հետ, որի կազմում են  Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան և փոխնախարար Լևան Դավիթաշվիլին:  Հավելենք` Բորդո քաղաքը 2017-ը հայտարարել է Վրաստանի տարի:

Թողնել պատասխան