Ռուսթավի-Թբիլիսի մայրուղում տեղի է ունեցել վթար։ Վթարի հետևանքով վիրավորվել է 3 մարդ։
Ըստ տեղեկությունների՝ մեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս եկել ճանապարհից։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։